Հասարակություն

ԼՂ-ից տեղահանված 8315 անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտնել է, որ մայիսի 20-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 9451 անձ։

Նրա խոսքով, 8315 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Փոխնախարարը հիշեցրել է, որ  քաղաքացիություն ստանում են չափահաս անձինք, իսկ անչափահասները ծնողներից մեկի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու միջոցով ավտոմատ կերպով կարող են ստանալ քաղաքացիություն։ Ըստ նրա, վերջին շրջանում բռնի տեղահանվածների դիմումների ակտիվացում է նկատվում: