Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցվել

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունների առնչությամբ վարույթ է հարուցվել վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Radar Armenia-ին հայտնեցին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ 

Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել «Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունները։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հենց ինքն է հանձնաժողով դիմել՝ պահանջելով վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ: