Հասարակություն

Հիմնանորոգվում է Լուսագյուղ-Ջրառատ ճանապարհը

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող տեղական նշանակության ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։

Շինարարությունը մեկնարկել է մոտ 1 ամիս առաջ։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային պաստառի քանդման, մշակման, գլդոնով տոփանման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Կառուցվում են նաև մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր։

Շինաշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա ընթացքում։

Հիմնանորոգումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։