57․675 քաղաքացի արդեն լրացրել է հայտարարագրերը, նրանցից 23 հազարը շուրջ 2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտներ են ստացել. այսօր ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Ի պատասխան հարցի՝ դրանք պետակա՞ն աշխատողներ են, թե՞ մասնավոր անձինք, Հակոբյանը նշեց, որ այս պահին չունի այդ տվյալները։
Անդրադառնալով հայտարարագիր չլրացրած քաղաքացիներին քրեական հետապնդման ենթարկելու հավանականությանը՝ Հակոբյանը նշեց. թեև հարցի հասցեատերը ՊԵԿ-ը չէ, այնուամենայնիվ, դա հնարավոր չի համարում․
«Մեր մասնագետների դիտարկմամբ՝ նման խնդիր չի առաջանում, բայց, կարծում եմ, վերջնական պատասխանը ճիշտ կլինի ակնկալել իրավասու մարմիններից։ Մեր մասնագետները կարծում են, որ՝ ոչ»,- նշել է ՊԵԿ նախագահը։