Մայիսի 22-ին, ժամը 18:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի «Խուստուփ» թոնրատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատրից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շահումյան փողոցում ընթացքի ժամանակ Volkswagen մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով սրահում հրդեհ է բռնկվել, այնուհետև ավտոմեքենան բախվել է կայանած Hyundai և Opel մակնիշների ավտոմեքենաներին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։42-ին, մարվել՝ 18:50-ին։ Այրվել է Volkswagen մակնիշի ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։
Փրկարարները հոսանքազրկել են Volkswagen մակնիշի ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը, կատարել հովացման և ճանապարհի լվացման աշխատանքներ: