Մայիսի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ կառավարման կենտրոն ահազանգել է ստացվել, որ տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած փրկարարները մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա Գ. Ա.-ն է։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։