Հասարակություն

18.6 մլրդ ՀՀ դրամ ֆինանսական մուտքեր․ հաստատվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի 2024 թ. հաշվետվությունը

18.6 մլրդ ՀՀ դրամ ֆինանսական մուտքեր․ հաստատվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի 2024 թ. հաշվետվությունը

Մայիսի 22-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։

2024 թվականին պետական գույքի կառավարումից ստացված ֆինանսական մուտքերը կազմել են 18.6 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 21%-ով կամ շուրջ 3.2 մլրդ ՀՀ դրամով։

2024թ․-ին պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների արդյունքում ստանձնվել է 36.4 մլրդ ՀՀ դրամի ներդրումային պարտավորություն։

Հաշվետու տարում կատարվել է՝

  • 31 միավոր անշարժ գույքի օտարում,
  • 206 միավոր տրանսպորտային միջոցի օտարում,
  • 1 կազմակերպության 100% պետական բաժնեմասի մասնավորեցում,
  • 235 տարածք տրվել է վարձակալության:

Վերջին երեք տարիների ընթացքում Կոմիտեի կողմից շարունակաբար ապահովվում է կայուն, հետևողական աճ․ գույքի կառավարումից ստացվող ընդհանուր եկամուտները ավելացել են 6․4 անգամ։ Հաշվետու տարում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումները և ծրագրերը նպաստել են պետական գույքի առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական