Հայաստանը նոր վարկային համաձայնագիր կկնքի Համաշխարհային բանկի հետ. կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Կկնքենք նոր վարկային համաձայնագիր Համաշխարհային բանկի հետ, որով զբոսաշրջային ենթակառուցվածքների վրա կներդրվի 100 մլն դոլար։
Գորիսի վրա կներդնենք, Եղեգիս ագրոկլաստերը կստեղծենք, Արենի գինու կլաստերը կստեղծենք, Գյումրիի վրա մեծ ներդրումներ կիրականացնենք, Դիլիջանը կլինի որպես առողջարանային կլաստեր, Ջերմուկի վրա ենք մեծ ներդրումներ պատրաստվում անել, Ապարան կլաստերի վրա, և այդպես շարունակ»,- նշեց Պապոյանը։