Հասարակություն

«Արտագաղթի հիմնական պատճառներից մեկն էլ բանակից ազատվելն է». Միրզոյան

Տարիներ շարունակ արտագաղթի ամենախորքային ու հիմնական պատճառներից մեկը եղել է որդուն բանակից ազատելու մղումը. Կառավարության նիստում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  

«Սա վերջին 1-2 տարվա բան չէ, 30 տարվա պատմություն է, բոլորս էլ գիտենք, որ զարտուղի ճանապարհներով ևս արտագաղթը մի միջոց է, և կան նաև այլ զարտուղի ճանապարհներ՝ նույն խնդիրը լուծելու առանց արտագաղթի – հիվանդություններով, կրթությամբ և այլն։ Սա մի խնդիր է, որի մասին տարիներ շարունակ խոսվել է, դիտարկվել են նաև այս տեսակ լուծումները, բայց երբեք լուծման չենք գնացել»,- նշել է Միրզոյանն՝ ընդգծելով, որ պետք է համարձակ լինել ու գնալ լուծման։