Հասարակություն

Կենտրոն վարչական շրջանում գազ չկա

Կենտրոն վարչական շրջանում գազ չկա

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պահարանային գազի կարգավորիչ կետի աշխատանքի խափանման պատճառով մայիսի 21-ին ժամը 06։20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան, Խորենացու փողոցներով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 06։30-ից՝ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով, Գրիբոյեդովի, Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական