Մի խումբ գործիչներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի դեմ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ ԱԳՆ մոտ։
«Հանուն հանրապետության» կուս․ ղեկավար Արման Բաբաջանյանը, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը և այլք ՌԴ արտգործնախարար Լավրովի ու նախագահ Վլադիմիր Պուտինի նկարների վրա «Մարդասպաններ» մակագրությամբ պաստառներով կանգնած են շենքի դիմաց:
Ոստիկանները նրանց հորդորեցին հեռանալ այդ հատվածից և ակցիան շարունակել դիմացի մայթում։ Սակայն Արման Բաբաջանյանը չհամաձայնվեց՝ ոստիկաններին մեղադրելով ՌԴ հրահանգով իրենց խոչընդոտելու մեջ։
«Ձեր շահերից չի բխում մեզ խոչընդոտելը։ Ռուսաստանից հրահանգ եք ստացել՝ մեզ խանգարելու»,–ասել է Բաբաջանյանը՝ նշելով, որ նման գործողություններով ավելի հնչեղություն է հաղորդվում իրենց ակցիային։