Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության #Արմավիր տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Թ․-ի կողմից բերված հեռուստացույցը։
Զննությամբ ծառայողները հեռուստացույցի միջից հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոս, wi-fi սարք, TV smart box՝ համացանցին միանալու հնարավորությամբ, և 2 բաժանորդային քարտ։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
