ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է.
«Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 0,37602 հա մակերեսով հողամասի և 1211,74 քմ մակերեսով պահեստների նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Հողամասի՝շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 55 միլիոն 471 հազար դրամ»: