Հասարակություն

Հայտնաբերվել է խոշոր չափերով խարդախության համար մեղադրվողը

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին՝ ժամը 21.30-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել հետախուզվող 31-ամյա տղամարդը: Վերջինս հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։