Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում մայիսի 21-ին, 24-ին և 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մայիսի 21-23-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։