Վերջին 3 տարիների ընթացքում երևի թե ամենամեծ քանակով կրպակներն են հեռացվել Երևանից, և այդ աշխատանքները շարունակվում են. հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շատ դեպքերում այդ աշխատանքները զուգորդվում են դատական պրոցեսներով, և քաղաքապետարանի գործողությունների վրա լինում են որոշակի արգելանքներ, բայց, այնուամենայնիվ, մենք այդ աշխատանքը շարունակում ենք։ Մենք համայնքային հողի վրա ապօրինի տեղադրված բոլոր կրպակների, բոլոր շինությւոնների դեմ անդադար պայքարը մղելու ենք»,- նշել է քաղաքապետը: