Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում կաշառք ստանալու մեղադրանքով քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել. Radar Armenia-ն տեղեկացավ Կոմիտեից։
«Ի պատասխան` հայտնում ենք, որ քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։