Հասարակություն

ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս

ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները մեծ քանակությամբ բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ներթափանցման մասին, մայիսի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, մանրակրկիտ զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Հ․-ի կողմից բերված սառնարանը։

Զննության արդյունքում սառնարանում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 32 բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 5 զույգ ականջակալ և 3 USB լար։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական