Հասարակություն

Գալստանյանի գլխավորած շարժման անդամներից 5-ը տեղափոխվել են ոստիկանություն

Այսօր առավոտյան բերման են ենթարկվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման կողմնակիցները՝ «Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը» գրառմամբ պաստառ փակցնելու համար։

ՆԳՆ-ից Radar Armenia-ն տեղեկացավ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172․2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 5 անձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։

«Նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն»,- հայտնեցին ՆԳՆ-ից։