Հասարակություն

«Մինչ այս պահը կուտակված որևէ տույժ, տուգանք չի գործում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ սանմաքրման վճարների մասով մինչ այս պահը կուտակված պարտքերի համար որևէ տույժ, տուգանք չի գործի։ 

«Այս որոշմամբ մենք արձանագրում ենք, որ մինչ այս պահը կուտակված որևէ տույժ, տուգանք չի գործում, ամբողջը հաշվանցվելու է փաստացի սանմաքրման վճարին»,- նշել է Տիգրան Ավինյանը։ 

Քաղաքապետը հիշեցրել է, որ քաղաքապետարանը երբ ընդունում էր սանմաքրման վճարների նոր ձևաչափը, հենց այդ ժամանակ են տեղեկացրել, որ արտոնություններ են լինելու. 

«Երկար քննարկումներից հետո նաև արտոնություններն ընդունեցինք»,- ասել է քաղաքապետը։