Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն անդրադարձել է իր կնոջ մեքենան հրկիզելու դեպքին։ Նա նշել է, թե տեղի ունեցած ոտնձգությունը չի ստացել ոչ մի գնահատական. «Սա գնահատում եմ քաղաքական հայացքների դեմ ոտնձգություն մի քանի թյուրըմբռնված թափթփուկների կողմից»,- ասել է նա։ Ստեփանյանը նշել է, որ կա մեկ ձերբակալված, որը կապ չունի իր հետ. «Սա իշխանության ուսերին է»։ Նա շեշտել է, որ ոչ մի թշնամի չունի. «Այս քայլերից հետո ձեռք կբերեմ նման երևույթների»։
Արձագանքելով ավագանու անդամի ելույթին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրել է. «Այս դահլիճում էլ, վստահաբար, դուք թշնամի չունեք»։