ՆԳՆ-ից Radar Armenia-ի հետ զրույցում մանրամասներ են հայտնել քիչ առաջ տեղի ունեցած պայթյունից։
Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում մեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ․ հայտնեցին ՆԳՆ-ից։
Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։