Հասարակություն

Գողացել էր 9 գլուխ խոշոր եղջերավոր՝ պատճառելով 490,000 դրամի վնաս

Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին մայիսի 13-ին Դրախտիկ գյուղի բնակիչը գողության մասին հաղորդում էր ներկայացրել։ Տղամարդն իրավապահներին հայտնել էր, որ Դրախտիկ գյուղի իրեն պատկանող անասնագոմից գողացել են չորս գլուխ ոչխար, հինգ գլուխ գառ՝ պատճառելով մոտ 490.000 դրամի նյութական վնաս:

Ճամբարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են, որ գողությունը կատարել են Դրախտիկ գյուղի 31-ամյա ու Գավառ քաղաքի 30-ամյա բանկիչներ, որոնք անասունները վաճառել են մի զովունեցու։

31-ամյա և 30-ամյա երիտասարդները հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն։