ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 22 հազար 54 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1992 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 983 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +172 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90 հազար դրամ է»։