Հայաստանում 2025թ․ ծնունդների թիվը նվազել է, մահերը՝ շատացել. Radar Armenia-ն տեղեկանում է վիճակագրական կամիտեից։
Այսպես, 2025թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում ծնվել է 7305 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8004-ի փոխարեն, այսինքն, 699-ով պակաս նախորդ տարվանից։
Տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է 7121 մահ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6963-ի փոխարեն։
Նվազել է նաև ամուսնությունների թիվը, ամուսնալուծություններն էլ ավելացել են։
Այսպես, 2025թ․հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 3032 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակի 3885-ի փոխարեն (853-ով պակաս), և 1181 ամուսնալուծություն՝ նախորդ տարվա 1104-ի փոխարեն։
Անժելա Պողոսյան