ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ տեղեկություններ են տարածվել այն մասին, թե Բաղրամյան 26-ում տեղի ունեցած պայթյունի պատճառ կառուցված շենքերն են, որոնց պատճառով ճանապարհը փոքրացել է և որ այդ շենքները պատկանում են իրեն։
«Ո՞ւմ են պատկանում այդ շենքերը։ Իրական սեփականատերերին խորհուրդ եմ տալիս գան իրենց շինությունների մոտ, որովհետև հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլոր փաստաթղթերն ստուգվեն։ Տպավորություն ունեմ, որ հենց սեփականատերերը կամ այնտեղ աշխատող մարդիկ են տարածել նման լուրերը, որպեսզի ինչ-որ առավելություն ունենան և բնակիչներին լռեցնեն»,- ասել է նա։