«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Շորժա, Արտանիշ բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Օգոստոսի 23, Սարալանջ, Իսահակյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի գազասպառողների, «ԳոշԳազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։