Այսօր՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի գերեզմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել կայանված «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։Պարզվել է, որ պայթել է ավտոմեքենայի գազաբալոնը, ինչից հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։ Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող 4 գերեզմանաքարեր։
Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքներն ու ավտոմեքենայի սեփականատիրոջ և հանգուցյալների հարազատների, ովքեր խնամում են գերեզմանաքարերը, ինքնությունները։