Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը, հայտնում են նախագահականից։
Սուրբ Պետրոսի հրապարակում նորընտիր Պապը կանցկացնի պատարագ՝ նվիրված իր պապականության (գահակալության) մեկնարկին։