Հասարակություն

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 32 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2025 թ. մարտի 1-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 32 սմ-ով, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-Ը։

Այս ցուցանիշը վերջին 8 տարիների ամենաբարձրն է։

2025թ. մարտի 1-ի դրությամբ՝ լճի մակարդակը կազմել է 1900.36 մետր։ 2025 թ. մայիսի 17-ի դրությամբ՝ լճի մակարդակը կազմել է 1900.68 մետր: