Հասարակություն

«Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է»․ Ավանեսյան

«Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է»․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հյուրընկալվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան` սաների հետ հանդիպման և վարպետաց դասի` «Առողջ և կրթված սերունդը` ամուր պետության հիմք» խորագրի ներքո: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Կրթահամալիրի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանի հետ շրջեցինք վարժարանում, ծանոթացա ուսումնամարզական պրոցեսի կազմակերպմանը, պայմաններին: Սաներին և ուսուցչական կազմին ներկայացրեցի առողջապահական մեր ծրագրերը, առաջնահերթությունները, խոսեցինք առողջ և բալանսավորված սննդի կարևորության, ծխախոտի և հոգեներգործուն նյութերի, խաղային կախվածության թողած կործանարար ազդեցության մասին, հոգեկան առողջության կարևորության մասին:

Ուրախ եմ, որ ռազմամարզական վարժարանի սաները, որոնք ընտրել են կյանքի ոչ այնքան «փափուկ» ճանապարհը, մեծ հետաքրքրությամբ լսեցին և բարձրաձայնեցին այնպիսի հարցեր, որոնց լուծման ճանապարհը իմ օրակարգում կլինի: Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է: Շնորհակալ եմ այս հնարավորության համար»,- գրել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական