Հասարակություն

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժել են նաև անչափահասներ. նոր մանրամասներ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի:

6 մեծահասակ տեղափոխվել են բժշկական կենտրոն և այժմ գտնվում են հետազոտությունների փուլում:

2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:

Տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: