Հասարակություն

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Մայիսի 16-ին՝ ժամը 21։45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։ 

Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։