Հասարակություն

Ալեն Սիմոնյանն այցելել է «Ալժիր» հուշահամալիր

Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին:

Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաև հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: