4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ):
4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով:
2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել դաստիրակչական հսկողությունն ու վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքն ու բացակայելու արգելքը, 1 հոգու վերաբերյալ կա ձերբակալման որոշում»,- հայտնեցին ՔԿ-ից:
Նշանակվել են փորձաքննություններ։