Հասարակություն

Անդրադարձել են ֆինանսական կայունության համատեքստում խաղաղության պահպանման կարևորությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակներում մասնակցել է կառավարիչների լիագումար նստաշրջանին:

Նախարարը խոսել է Վերակառուցման և զարգացման բանկի հետ Հայաստանի սերտ համագործակցության, տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման, ինչպես նաև ֆինանսական կայունության ապահովման համատեքստում խաղաղության պահպանման կարևորության մասին: