Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է օրերս Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ հայկական կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրների շուրջ բողոքին։ Նա անհասկանալի է համարում ստեղծված խնդիրների պատճառները.
«Անկեղծ լինեմ՝ պատճառներն անհասկանալի են։ Փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել: Առաջիկայում կայցելեմ Վրաստան՝ խնդիրը տեղում լուծելու համար»,- ասել է նա՝ շեշտելով, որ մինչ այս հանդիպել, բանակցել է, բայց խնդիրը դեռ լուծված չէ։