Հասարակություն

Կուսակցականներին կարգելվի ընդգրկվել բուհերի կառավարման մարմիններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունն ԱԺ կներկայացնի բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքում փոփոխությունների նախագիծն, ըստ որի, կուսակցական անձինք կամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում։ Սա զուգակցվելու է էթիկայի ստանդարտների սահմանմամբ, ինչը կարգելի բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունը կամ քարոզը․ Ըստ նախագծի, այդ անձանց՝ կուսակցական դառնալը հիմք կհանդիսանա պաշտոններից անձի ազատման համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սա կառավարության հատուկ հանձնառությունն է, և օրենսդրական փաթեթը նախատեսում է այդ խնդրի հասցեագրումը։

«Բուհերի կառավարման համակարգը դառնում է ավելի հորիզոնական՝ պատասխանատվությունների և հակակշիռների բազմաշերտ համակարգի նախատեսմամբ»,- ասել է նախարարը։