Կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքով 11 անձ է ձերբակալվել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ։ Ձերբակալվածներից 3-ը Շենգավիթի թաղապետարանի նախկին ու ներկա աշխատակիցներ են»,- հայտնեցին Կոմիտեից։