Հասարակություն

2-ամյա երեխայի որոնողական աշխատանքներում մոտ 796 փրկարար է ներգրավված

Այսօր վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ-ից։  

ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ՝ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։

Որոնողական աշխատանքներին ներգրավված է մոտ 796 փրկարար, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 450 ծառայող, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։