Հասարակություն

«Եռաբլուր»-ին հարող լանջերին նոր քաղաքային անտառ է հիմնվել

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց, հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Վերջին 3 տարում Երևանում, ընդհանուր առմամբ, ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Նախագծերն իրականացվել են բացառապես ոռոգելի տարածքներում: Կառուցել և հիմնանորոգել ենք 95 կմ ոռոգման համակարգ, արդյունքում՝ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94%-ի»,- գրել է քաղաքապետը։