Այսօր՝ ժամը 17:15-ին,ՀԷՑ-ին չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են ընկերության սպասարկման ոլորտում գտնվող Երևանի որոշ հատվածներ։
Մասնավորապես՝ Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի փողոցներ և այլն) և 110 կՎ օդային գծեր («Վինիլ», «Կաուչուկ», «Հարավային», «Կենտրոնական 1» և «Կենտրոնական 2»:
«ՀԷՑ» ընկերության վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլնտանքային սնուցմամբ: