Հասարակություն

Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող 5.7կմ երկարությամբ ճանապարհը։ Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի, և մոտ 2կմ հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկ։

Կապալառու կազմակերպության կողմից ճանապարհի երթևեկամասում տեղադրվում է ավազակոպճային շերտ, որից հետո կտեղադրվի խճային հիմք՝ բիտումի տարածումով, այնուհետև՝ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (խոշորահատիկ և մանրահատիկ)։ Շինարարի կողմից աշխատանքներ են տարվում նաև արհետստական կառուցվածքների վրա։

Ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։