Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նալբանդյանն անդրադարձել է «մարտի 1»-ի գործին՝ տեղեկացնելով, որ ՔԿ քննիչների հետ համատեղ քննչական խումբ է ստեղծվել, և այս պահին ակտիվ ապացուցողական, վարութային գործողություններ են կատարվում։
«Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի և անաչառ քննություն, սակայն խոստում և հավաստիացում որևէ վարույթով չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ»,- ասել է նա։