Հասարակություն

Բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան մոտ

Հայաստանում ալկոհոլ արտադրող և արտահանող մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ։

Նրանք պնդում են, որ վրացական կողմը հայկական արտադրանքը դեպի ՌԴ բաց է թողնում միայն իր տարածքում լաբորատոր ստուգում անցկացնելուց հետո, ինչը հանգեցնում է արտահանման զգալի ուշացումների։ Ցուցարարները հավաքվել են դեսպանատան մոտ՝ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան բացատրություններ ստանալու պահանջով։

Ի դեպ, դեսպանատան աշխատակիցներից մեկը ցուցարարներին խնդրել է տրամադրել խոչընդոտների հանդիպած ընկերությունների ցանկը։ Նա գրանցել է ընկերությունների անունները և հեռացել։