Հասարակություն

«Հակակոռուպցիոնը քննու՞մ է՝ որտեղից նախկին պաշտոնյաներին կապիտալ ներդրումներ». Ծովինար Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հակակոռուպցիոնը քննու՞մ է՝ որտեղից նախկին պաշտոնյաներին կապիտալ ներդրումներ». Ծովինար Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կան պաշտոնյաներ, որոնք պաշտոնավարումից հետո անցնում են աշխատանքի հենց իրենց կողմից աջակցություն ստացած կազմակերպություններում. Ազգային ժողովում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ հարց ուղղելով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին. ուսումնասիրվու՞մ են նախկին պաշտոնյաների հետ կապված կոռուպցիոն ռիսկերը։ 

«Այո, էդպիսի բազմաթիվ գործեր կան, երբ ազատվում են պաշտոնից և հետագայում զբաղվում հանցավոր գործունեությամբ՝ օգտագործելով նաև նախկին ունեցած կապերը»,- ասաց Արթուր Նահապետյանը՝ նշելով, որ եթե ունենում են նման տվյալներ, վեր են հանվում այդ նախկինում պաշտոնավարած անձի գույքն ու բիզնես գործունեությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական