Հասարակություն

«Երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ». ՊՆ

«Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ». Radar Armenia-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից՝ մեկնաբանելով մեկնաբանելով Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի մոտ հնչած կրակոցների մասին տեղեկությունները։

«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնեցին ՊՆ-ից։