«Պարզաբանումներ ենք պահանջել՝ եղելության հետ կապված». ԱԺ-ում հայտնել է ՄԻՊ Անահիտ Մանասյանն՝ անդրադառնալով գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի ձերբակալությանը։
«Բնականաբար, ճիշտ չեմ համարում կնոջը հնարավորություն չտալ՝ փոխելու տնային հագուստը, որն, ըստ նրա, օգտագործվում է նաև որպես գիշերազգեստ, և հողաթափերը, այդ ձևաչափով տեղափոխելով համապատասխան վայր»,- ասաց Մանասյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց՝ ակնկալում էր, որ ՄԻՊ-ը կդատապարտի փաստը։ Մանասյանն արձագանքեց՝ ամեն մեկն ունի խոսելու իր ոճը. «Եթե ասում եմ, որ ճիշտ չէ, բնականաբար, մտահոգված եմ և դատապարտում եմ»։