Հասարակություն

«Տնտեսվարողները ճիշտ են». Պապոյանը՝ Վրաստանի դեսպանատան մոտ ցույցի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է կոնյակի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվողների՝ Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույցին։ Նա նշել է, որ առաջիկայում հնարավոր է՝ մեկնի Վրաստան. 

«Տնտեսվարողներն ինչո՞ւ են Վրաստանի դեսպանատան մոտ ցույց անում. որովհետև իրենք էլ են հասկանում, որ խնդիրը ՀՀ կառավարության մեջ չէ»,- ասել է նա։ 

Ըստ Պապոյանի՝ Վրաստանի գործընկերների հետ քննարկումներ են ընթանում. «Կոնյակի սպիրտի հարցը շարունակվում է չկարգավորված մնալ․ խնդիրը կա։ Իրապես, կարծում եմ՝ մեր տնտեսվարողները ճիշտ են»։

Հիշեցնենք՝ այսօր դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները պնդում էին, որ վրացական կողմը հայկական արտադրանքը դեպի ՌԴ բաց է թողնում միայն իր տարածքում լաբորատոր ստուգում անցկացնելուց հետո, ինչը հանգեցնում է արտահանման զգալի ուշացումների։