Հասարակություն

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է

2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 76 հազար 200 մարդ. այս մասին Radar Armenia-ն տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ 

Նախորդ տարվա՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվն աճել է 2.8%-ով կամ 85 հազարով։ 2024 թվականի հունվարի 1-ին բնակչության թիվը 2 մլն 991 հազար 200 էր։

Քաղաքային բնակչությունը կազմում է 1 մլն 971,2 հազար, գյուղականը՝ 1 մլն 105 հազար։ 

Մայրաքաղաք Երևանում է բնակվում 1 մլն 141 հազար մարդ։ Բնակչության թվով Երևանին հաջորդում է Կոտայքի մարզը՝ 293,3 հազար մարդ, երրորդ տեղում Արմավիրի և Արարատի մարզերն են, համապատասխանաբար, 267,9 հազար և 267,6 հազար մարդ։ 

Երևանում ամենաշատ բնակչությունն ունի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը՝ 150 հազար մարդ, դրան հաջորդում է Նոր-Նորքը՝ 136,9 հազար մարդ։ 

Անժելա Պողոսյան